Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (Whatsapp)+33678-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2015 » Հունիս » 20 » Ռոմայի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը
    22:38
    Ռոմայի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը





















    Իտալական Ռոման և Nike-ը ներկայացրեցին 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը:

    Ոգեշնչվելով հռոմեական պատմական զորքերի զինվորների սպառազինությամբ՝ նոր տնային մարզաշապիկը ստեղծվել է խաղադաշտում ուժեղ և մարտական տեսք ունենալու համար: Մարզաշապիկը Ռոմայի դասական կարմիր գույնի մեջ է՝ դեղին դետալների հետ համադրված: Օձիքի դիզայնը և օրիգինալ կտրվածքը կրկնում են հռոմեական զինվորների զրահների օձիքի կտրվածքը, որը նրանք կրում էին դեռևս 2 հազար տարի առաջ:

    Առաջին անգամ Ռոմայի մարզաշապիկների համարները, որոնք տպվում են շապիկի ետևում, կպարունակեն գրաֆիկական պատկերներ, որոնք նվիրված կլինեն իտալական մայրաքաղաքի ճարտարապետական հրաշքներին, հնագույն փողոցներին: Այս նորամուծության նպատակն է ցույց տալ ուժեղ կապը ակումբի, քաղաքի և երկրպագուների միջև:

    Դիտումներ: 1196 |
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa