Ձեր զամբյուղը դատարկ է
Նորություններ
Գլխավոր » 2015 Հուլիս 7 » Ռոմայի 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը11:28 Ռոմայի 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը | |
Ահա և Ռոմայի և Nike-ի համատեղ գլուխգործոցը՝ 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը: Բաց մոխրագույն երանգով մարզաշապիկի առջևի մասում տպագրված է Հռոմ քաղաքի հատակագիծը՝ իր պատմական ճարտարապետական կոթողներով և հրաշալիքներով: Սա ակումբի հարգանքի տուրքն է հարազատ քաղաքին և նվեր բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն այս հնագույն մայրաքաղաքի նկատմամբ: Մարզաշապիկն ունի ժամանակակից օձիք, իսկ թևքերի ծայրերը ակումբի ավանդական գույներով են: Մարզաշապիկը երկու կողմերից ունի նարնջագույն գծեր, որոնք շարունակվում են կարմիր շորտերի վրա: Նոր հյուրընկալվող գիտրիներն ամբողջությամբ սպիտակ են:
| |
Դիտումներ: 1290 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |