Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (Whatsapp)+33678-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2015 » Հուլիս » 21 » Պորտուի 2015/16 մրցաշրջանի երեք մարզաշապիկները
    14:26
    Պորտուի 2015/16 մրցաշրջանի երեք մարզաշապիկները





















    Պորտուգալական Պորտուն և New Balance (NB) ընկերությունը ներկայացրեցին ակումբի 2015/16 մրցաշրջանի տնային, հյուրընկալվող և 3-րդ մարզաշապիկները:

    Սա առաջին անգամ է, որ New Balance ընկերությունը ներկայացնում Պորտուի բոլոր մարզաշապիկները, երբ այս տարվա ապրիլ ամսից Warrior ընկերությունը վերակազմավորվեց New Balance-ի:

    Տնային մարզաշապիկը ակումբի ավանդական սպիտակ և կապույտ գույներով է` դասական դիզայնով: Նորաոճ սպիտակ գծեր են ավելացվել մարզաշապիկի ետին հատվածում: Նոր տնային շորտը և գիտրին ևս ամբողջությամբ կապույտ են:

    Հյուրընկալվող մարզաշապիկը ամբողջությամբ սպիտակ գույնով է, այն ավելի ժամանկակից դիզայն ունի և համադրված է էլեգանտ երկնագույն դետալներով: Հյուրընկալվող շորտը և գիտրին ևս ամբողջությամբ սպիտակ են:

    Ակումբի 3-րդ մարզաշապիկը ամբողջությամբ դարչնագույն է, իսկ առջևի և թևքի մասում երկնագույն գծեր են, ինչպես նաև բաց դարչնագույն գծեր առջևի մասում: 3-րդ մարզահագուստը համալրում են դարչնագույն շորտն ու գիտրիները:

    Դիտումներ: 1215 |
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa