Նորություններ
Գլխավոր » 2015 Հուլիս 4 » Միլանի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը13:23 Միլանի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը | |
Միլանը և Adidas-ը ներկայացրեցին ակումբի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը: Մարզաշապիկը հարգանքի տուրք է Ռոսսոներիի ավանդական գույներին և ավանդույթներին, քանի որ ակումբը վերադառնում է պատմական շերտերին՝ 5 սև և 4 կարմիր գծեր, բայց միևնույն ժամանակ շեշտը դնելով նորարարության և դիզայնի նոր տենդենցների վրա: Այն իր մեջ համախմբում է ակումբի անցյալը, ներկան և ապագան: Ինչպես Միլանի մյուս մարզաշապիկները, 2015/16 տնայինը ևս ունի Իտալական եռագույնը՝ տրիկոլորեն, և իր վրա կրում է նաև Expo2015-ի գույները, որը կարևոր նշանակություն ունի Միլան քաղաքի համար և անցկացվում է 2015-ի մայիսի 1-ից մինչ հոկտեմբերի 31-ը: Adidas-ի երեք գծերը այս տարի մոխրագույն են, իսկ օձիքի ետևի մասում նույնպես մոխրագույնով՝ ակումբի պաշտոնական շրիֆտով գրված է ''AC Milan'' գրությունը: Երկրորդ տարին անընդմեջ, մարզաշապիկի ավանդական ոճի հետ մեկտեղ, շապիկների վրա առկա է Սուրբ Գեորգիի խաչը, որը Միլան քաղաքի պատմական գերբի կարևորագույն մասն է: Նոր տնային շորտը սպիտակ է՝ երեք մոխրագույն գծերով, Միլանի լոգոտիպը առջևի մասում է, իսկ Adidas-ի կարմիր լոգոտիպը՝ ետևի մասում: | |
Դիտումներ: 1243 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |