Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (Whatsapp)+33678-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2015 » Հուլիս » 19 » Լիվերպուլի 2015/16 մրցաշրջանի երեք մարզաշապիկները
    18:57
    Լիվերպուլի 2015/16 մրցաշրջանի երեք մարզաշապիկները





















    Անգլիական Լիվերպուլը և New Balance (NB) ընկերությունը ներկայացրեցին ակումբի 2015/16 մրցաշրջանի տնային, հյուրընկալվող և 3-րդ մարզաշապիկները:

    Սա առաջին անգամ է, որ New Balance ընկերությունը ներկայացնում Լիվերպուլի բոլոր մարզաշապիկները, երբ այս տարվա ապրիլ ամսից Warrior ընկերությունը վերակազմավորվեց New Balance-ի:

    Տնային մարզաշապիկը ակումբի ավանդական կարմիր գույնով է` դասական դիզայնով: Առջևի մասում այն ունի շախմատաձև ձևավորում և սպիտակ լոգոտիպեր: Նոր տնային շորտը և գիտրին ևս ամբողջությամբ կարմիր են:

    Հյուրընկալվող մարզաշապիկը ամբողջությամբ սպիտակ գույնով է, այն ավելի ժամանկակից դիզայն ունի և համադրված է էլեգանտ կարմիր դետալներով: Հյուրընկալվող շորտը և գիտրին ևս ամբողջությամբ սպիտակ են:

    Ակումբի 3-րդ մարզաշապիկը ամբողջությամբ սև է, իսկ առջևի մասում տարբեր լայնությունների մոխրագույն գծեր են: 3-րդ մարզահագուստը համալրումեն սև շորտն ու գիտրիները:

    Դիտումներ: 1239 | | Տեգեր: Լիվերպուլ, Liverpool, New Balance, 2015-16
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa