Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (Whatsapp)+33678-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2015 » Հուլիս » 12 » Լացիոյի 2015/16 մրցաշրջանի տնային և 3-րդ մարզաշապիկները
    14:12
    Լացիոյի 2015/16 մրցաշրջանի տնային և 3-րդ մարզաշապիկները





















    Իտալական Լացիոն և Macron ընկերությունը ներկայացրեցին ակումբի 2015/16 մրցաշրջանի տնային և 3-րդ մարզաշապիկները:

    Տնային մարզաշապիկը ակումբի ավանդական երկնագույն և սպիտակ գույներով է՝ վերևի հատվածում յուրահատուկ սպիտակ մարող գծերով:

    Իսկ 3-րդ մարզաշապիկը սպիտակ է՝ նույնպիսի մարող գծերի դիզայնով, որոնք այս շապիկի վրա երկնագույն են: Մարզաշապիկը համադրված է գեղեցիկ մուգ կապույտ դետալներով:

    Ըստ Macron-ի հայտնած տեղեկության, հյուրընկալվող մարզաշապիկն այս տարի կլինի անցած մրցաշրջանի հատուկ արծիվով մարզաշապիկի դիզայնով, որը նվիրված էր ակումբի ստեղծման 115-ամյակին: Այս մարզաշապիկը, ըստ երկրպագուների, լավագույնն է ակումբի պատմության մեջ:

    Այս մրցաշրջանում Լացիոն Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի ուղեգիր է նվաճել և յուրահատուկ ձևով է նախապատրաստվում մրցաշրջանին:

    Դիտումներ: 1233 | | Տեգեր: Lazio, Լացիո, մարզաշապիկ, Macron, 2015-16
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa