Նորություններ
Գլխավոր » 2015 Օգոստոս 4 » Լացիոյի 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը11:55 Լացիոյի 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը | |
Լացիոն և Macron-ը ներկայացրեցին ակումբի 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը: Macron-ի կողմից պատրաստված մարզաշապիկը պաշտոնապես ներկայացվեց օգոստոսի 3-ին Չինաստանի Շանհայ քաղաքում: Լացիոն իրա առաջին հանդիպումը կանցկացնի նոր հյուրընկալվող մարզաշապիկով՝ Իտալիայի սուպերգավաթի եզրափակչում Յուվենտուսի դեմ: Հյուրընկալվող մարզաշապիկը մեծամասամբ սև գույնով է՝ իր հայտնի արծիվով, որը տեղ է գտել մարզաշապիկի առջևում երկնագույն գույնով: Արծիվը լացիալների խորհրդանիշն է և նախորդ մրցաշրջանում այս տեսքով հայտվեց մարզաշապիկի վրա՝ խորհրդանշելով ակումբի 115-ամյակը; Մարզաշապիկի կարգախոսն է` "Մենք սիրում ենք և կռվում նրա համար" (We love and fight for her): Կարգախոսը տեղ է գտել մարզաշապիկի ներսի հատվածում: Հյուրընկալվող մարզաշապիկը ունի հյուրահատուկ V-աձև երկնագույն օձիգ: Նոր հյուրընկալվող շորտը և գիտրին ևս սև են` համադրված երկնագույն դետալներով:
| |
Դիտումներ: 1117 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |