Նորություններ
Գլխավոր » 2015 Հունիս 30 » Ինտերի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը12:55 Ինտերի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը | |
Իտալական Ինտերը և Nike-ը ներկայացրեցին 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը: Ինտերի նոր տնային մարզաշապիկը ներկայացնում է վերադարձ ակումբի հայտնի ավանդական մարզաշապիկի տեսքին՝ լայն սև և կապույտ շերտերով: Միլանյան ակումբը այս քայլով գեղագիտորեն նշում և հիշում է 1990/91 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Գավաթի հաղթանակի 25-ամյակը: Այս տիտղոսը Ինտերի առաջին եվրոպական տիտոսն էր 60-ականների փառահեղ հաղթանակներից հետո, ինչը նաև սկիզբ դրեց ակումբի եվրոպական բազմաթիվ տիտղոսների նվաճմանը, այդ թվում նաև 1993/94 և 1997/98 թվականների ՈՒԵՖԱ-ի Գավաթները և հանրահայտ Տրիպլետը: Ինչպես և 1990/91 մրցաշրջանում, այս տարի ևս Ինտերի մարզաշապիկը ունի նույն սև և կապույտ լայն գծերը, որոնք չեն ընդհատվում ուսերի մոտ և շարունակվում են դեպի մեջքի հատվածը՝ ստեղծելով աչքի համար գրավիչ և նուրբ աբստրակտ տեսք: Ներաձուրրիի մարզաշապիկի օձիքը նույնպես սև և կապույտ գուներով է, որի դիզայնը կրկին վերցված է 90/91 մրցաշրջանի մարզահագուստից: Նոր տնային շորտը սև է, որի երկու կողմերով կապույտ գծեր են անցնում, նոր գիտրիները ևս սև են, հետին մասում լայն կապույտ շևրոններով: | |
Դիտումներ: 1295 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |