Նորություններ
Գլխավոր » 2015 Նոյեմբեր 18 » Եվրո2016. Շվեդիայի հավաքականը ներկայացրեց տնային և հյուրընկալվող մարզաշապիկները13:42 Եվրո2016. Շվեդիայի հավաքականը ներկայացրեց տնային և հյուրընկալվող մարզաշապիկները | |
Adidas ընկերությունը և Շվեդիայի հավաքականը ներկայացրեցին հավաքականի նոր տնային և հյուրընկալվող մարզաշապիկները 2016 թվականի Եվրոպայի առաջնության համար: Շվեդիայի հավաքականը փլեյ-օֆֆ փուլում կարողացավ երկու խաղերի արդյունքում հաղթել Դանիայի հավաքականին և նվաճել Եվրո 2016-ի ուղեգիր: Հիմնվելով նույն Գերմանիայի հավաքականի տնային մարզաշապիկի մոդելից, Շվեդիայի հավաքականի նոր տնային մարզաշապիկը ավանդական դեղին գույնի է, համադրված կապույտ երանգներով: Օձիքը կլոր է և կապույտ գույնի, Adidas-ի լոգոն և ավանդական գծերը նույնպես կապույտ գույնի են: Մարզահագուստը համադրված է կապույտ շորտով և դեղին գիտրիներով: Նոր հյուրընկալվող մարզաշապիկը Եվրո 2016-ի համար մուգ կապույտ է, առջևի մասը դիզայնական համադրությամբ ունենալով երեք մոխրագույն գույնի երանգներ: Հյուրընակվող մարզաշապիկի օձիքը նույնպես կլոր է, իսկ ահա ետևի մասում առկա է Շվեդիայի դրոշի գույները: Հյուրընկալվող համազգեստի շորտն ու գիտրիները մուգ կապույտ գույնի են: | |
Դիտումներ: 1281 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |