Ձեր զամբյուղը դատարկ է
Նորություններ
Գլխավոր » 2015 Նոյեմբեր 11 » Եվրո2016. Իսպանիայի հավաքականը ներկայացրեց տնային մարզաշապիկը14:02 Եվրո2016. Իսպանիայի հավաքականը ներկայացրեց տնային մարզաշապիկը | |
Adidas ընկերությունը և Իսպանիայի հավաքականը ներկայացրեցին Եվրո 2016 մրցաշարի տնային կլասիկ դիզայնով մարզաշապիկը: Իսպանիայի հավաքականը պատրաստվում է նոր մարզաշապիկի նորամուտը նշել Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղում՝ նոյեմբերի 14-ին: Իսպանիայի հավաքականի նոր մարզաշապիկը ունի յուրօրինակ դիզայն՝ պահպանելով ավանդական մարզաշապիկի գույները: Օձիքը ժամանակակից V-աձև է, հիմնվելով Adidas Condivo 2016-17 շապիկների վրա: Եվրո 2016-ի նոր շորտը կլինի կապույտ՝ համադրվելով ավելի մուգ կապույտ գիտրիներով: Այն նման է ավանդական համադրությանը, որն օգտագործվել է 1994թ. Աշխարհի Առաջնությանը: Ինչպես և ենթադրվում էր Adidas-ը 2016-ի համար նախատեսված բոլոր մարզաշապիկների համար ուսերի ավանդական երեք գծերը տեղափոխում է շապիկների կողային հատվածներ: | |
Դիտումներ: 1301 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |