Նորություններ
Գլխավոր » 2015 Նոյեմբեր 11 » Եվրո2016. Գերմանիայի հավաքականը ներկայացրեց տնային մարզաշապիկը14:37 Եվրո2016. Գերմանիայի հավաքականը ներկայացրեց տնային մարզաշապիկը | |
Adidas-ը և Գերմանիայի հավաքականը Բեռլինում ներկայացրեցին Եվրո 2016 մրցաշարի տնային դասական դիզայնով մարզաշապիկը: Գերմանիայի հավաքականը պատրաստվում է նոր մարզաշապիկի նորամուտը նշել Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում՝ նոյեմբերի 13-ին: Գերմանիայի հավաքականի նոր մարզաշապիկը ավանդական սպիտակ գույնի է, իսկ օձիքը հասարակ կլորաձև սև գույնի է: Մարզաշապիկի դիմացի հատվածում առկա են Adidas-ի լոգոն, Աշխարհի Առաջնության հաղթողի նշանը և գերբը: Adidas-փոխում է ավանդական 3 գերի դիրքը, այն ուսերից էջեցնելով շապիկի կողային մասեր, որը միանգամայն նոր շունչ է հաղորդում շապիկներին: Մարզաշապիկի ձախ թևի վրա գրված է "54-74-90-14" թվերը, որը պատմական թվեր են Գերմանիայի հավաքականի համար՝ Աշխարհի Առաջնությունների հաղթական տարեթվերն են: Եվրո 2016-ի նոր շորտը և գիտրիները պատված են սև գույներով: Գիտրիների վրա փակցված է 4 աստղերը: Սպիտակ-սև-սև համադրությամբ վերջին անգամ Գերմանիայի հավաքականը հանդես է եկել 1962թ. Աշխարհի Առաջնությանը: | |
Դիտումներ: 1379 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |