Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (Whatsapp)+33678-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2015 » Հունիս » 27 » Բարսելոնայի 2015/16 մրցաշրջանի տնային և հյուրընկալվող մարզաշապիկները
    21:49
    Բարսելոնայի 2015/16 մրցաշրջանի տնային և հյուրընկալվող մարզաշապիկները





















    Բարսելոնան և Nike-ը ներկայացրեցին Իսպանիայի և Եվրոպայի չեմպիոնի 2015/16 մրցաշրջանի տնային և հյուրընկալվող մարզաշապիկները:

    Այս մրցաշրջանի մարզաշապիկների կարգախոսն է՝ Ապագան Պատկանում է Անվախներին:

    Բարսելոնան համարձակորեն նոր տնային մարզաշապիկով հանդես կգա 2015/16 մրցաշրջանում: Ակումբի ավանդական կապտա-նռնագույն գծերը այս տարի կլինեն հորիզոնական, սա մշակվել է ի պատիվ երկրպագուների բանակի հորիզոնական գծերով ակումբի դրոշների, որին անվանում են Սենյարա, որոնք յուրաքանչյուր խաղի ժամանակ ծածանվում են Կամպ Նոու մարզադաշտում և ոգեշնչում ֆուտբոլիստներին: Նոր տնային շորտը ակումբի ավանդական նռնագույն գույնով է: 

    Բարսելոնայի հյուրընկալվող մարզաշապիկի ստեղծման համար ևս ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հայտնի Սենյերա դրոշը, որը հանդիսանում է ինչպես ակումբի, այնպես էլ ամբողջ քաղաքի խորհրդանիշը:

    Նոր հյուրընկալվող մարզաշապիկը մեծամասամբ ոսկյա-դեղին է, որն ասոցացվում է Կատալոնիայի միասնության հետ: Մեջքին 4 ուղղաձիգ կարմիր գծեր են, իսկ օձիքը կապտանռնագույն գծերով է: 

    Երկու կողմերում մարզաշապիկն ունի կապույտ գծեր,որոնք շարունակվում են նաև շորտի երկու կողմերով: Շորտը կապույտ գույն ունի: Այս մարզաշապիկը նման է այն պատմական մարզաշապիկին,որը կրել է 1970-ականների լեգենդար Բարսելոնան:
    Մարզաշապիկների՝ և՛ տնային, և՛ արտագնա,օձիգի ներքին մասում ակումբի հանրահայտ կարգախոսն է՝ Ավելին Քան Ակումբ (“Més Que Un Club”), որը միշտ առկա է ակումբի մարզաշապիկների վրա:

     

     

    Դիտումներ: 1862 |
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa