Նորություններ
Գլխավոր » 2015 Հուլիս 5 » Արսենալի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը17:28 Արսենալի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը | |
Արսենալը և Puma-ն ներկայացրեցին ակումբի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը: Կարգախոսը՝ Powered By Fans! Մարզաշապիկը ներկայացվեց շքեղ շոուի ժամանակ, որին մասնակից էին Gunner-ների հազարավոր երկրպագուներ: Շոուն վարում էր ակումբի լեգենդ Թիերի Անրին, իսկ մարզաշապիկը ներկայացնում էին ֆուտբոլիստները՝ Հեկտոև Բելլերին, Սանտի Կասորլան, Թոմաս Ռոսիցկին, Նաչո Մոնրեալն ու Դեննի Ուելբեկը: Puma-ի հետ երկրորդ տարի անընդմեջ համագործակցությունը հաջողությամբ է պսակվում նաև այս մրցաշրջանի մարզաշապիկների համար: Մարզաշապիկը մշակված է ժամանակակից բարձրակարգ գերշնչող կտորով և յուրահատուկ դիզայնով: Puma-ն պահպանում է Արսենալի համար պատմական նշանակություն ունեցող կարմիր և սպիտակ գույների համադրությունը, որն առաջին անգամ մարզաշապիկների վրա հայտնվել է 1993 թվականից: Նոր տնային շորտը և գիտրիները սպիտակ են՝ կարմիր դետալներով համադրված: | |
Դիտումներ: 1314 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |