Նորություններ
Գլխավոր » 2015 Օգոստոս 6 » Ադիդասը քննադատության է ենթարկվել Մանչեսթր Յունայթեդի կանացի մարզաշապիկի համար13:26 Ադիդասը քննադատության է ենթարկվել Մանչեսթր Յունայթեդի կանացի մարզաշապիկի համար | |
Adidas-ը քննարկման և քննադատության թեմա է դարձել Մանչեսթեր Յունայթեդի նոր մրցաշրջանի կանացի մարզաշապիկի V-աձև օձիքի համար, որը թողարկվել է օգոստոսի 1-ին: Արդյո՞ք սա արդար քննադատություն է: Մանչեսթեր Յունայթեդը նոր 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը ներկայացրել է անցած շաբաթ կեսգիշերին: Տղամարդկանց տարբերակը նույնպես ունի V-աձև օձիք, սակայն կանացի մարզաշապիկի տարբերակում այն ավելի բաց է: Իսկ երկրպագուների կարծիքով այն չափազանց լայն բացվածք ունի: Ակումբի երկրպագուները մեծ բողոքի ակցիա են սկսել ընդեմ մարզաշապիկի: Ակումբի ֆաներից մեկը նկար է հրապարակել Թվիթերյան էջում գրելով` "Իսկապե՞ս, Ադիդաս: Ինչո՞ւ է կանանց V-աձև օձիքը ավելի բաց՝ համեմեատած տղամարդկանց: Մեզանից շատերը չեն ցանկանում ի ցույց դնել":
Մարզաշապիկը համեմատում են նաև նախորդ մրցաշրջանի կանացի մարզաշապիկի հետ, որն այսպիսի տեսք ուներ՝
| |
Դիտումներ: 1473 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |